ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու ամենագունեղ ու, թերեւս, ամենատարածված տոնն է: Այն նշանավորվում է նաև է Մեծ պահքի ավարտով:

Ներկել պետք է չվնասված, ամբողջական կեղևով ձուն: Նախքան եփելն այն պետք է լվանալ, այնուհետև եփել ջուրը եռալուց հետո առնվազն 10 րոպե: Ձվերը պետք է ներկել միայն բնական ներկերով: Ավանդաբար ընդունված է Զատկին ձուն ներկել կարմիր գույնով: Կարմիր գույն ստանալու լավագույն միջոցը կարմիր սոխի կճեպն է կամ տորոն բույսի կարմիր արմատները: Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, ապա այն կարելի է ստանալ բանջարեղենի ու համեմունքների օգնությամբ: Օրինակ` դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկի մեջ եփված ձուն եռացնելով: Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն, սպանախը՝ կանաչ, կարմիր կաղամբի միջոցով կարելի է ստանալ կապույտ ձու, ստեպղին օգտագործելիս կարելի է ստանալ նարնջագույն երանգ:



Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы