գյուղատնտեսությունում դա հողն է: Հողերի ամբողջությունն
անվանում են հողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական
արտադրությունում օգտագործելիգյուղատնտեսական հողեր կամ հողահանդակներ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, խոտհարքներ և այլն:
2,.
Արդյունաբերական արտադրությունը (բացառությամբ
շաքարի, մրգաբանջարային պահածոների արտադրության) շուրջտարյա է, մինչդեռ
զով և ցուրտ կլիմայական շրջաններում (օրինակմերձարկտիկական գոտում և ՀՀ-ի բարձրլեռնային տարածքներում), որտեղ հստակորեն արտահայտված է ձմռան եղանակը, հողագործությունը կրում է սեզոնային ընդհատ բնույթ:
Յուրաքանչյուր երկրի գյուղատնտեսության ճյուղի կառուցվածքը
պայմանավորված է տեղական բնական առանձնահատկություններով: Առաջին
հերթին դրանք բնակլիմայական պայմաններն ենընդարձակ արոտավայրերի և բնական խոտհարքների առկայությունը որպես գյուղատնտեսական կենդանիների
կեր մատակարարող բնական հիմք, ինչպես նաև բնակչության խտությունը, երկրի
տնտեսական զարգացման մակարդակը և համանման տնտեսական, ինչպես նաև
սոցիալական այլ գործոններ:
Оставьте комментарий