ՓԱՓԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմին ունեցող կենդանիներ են: Դրանց մեծ մասը ունի գլուխ, իրան և մկանուտ ոտք: Իրանը ծածկված է մաշկային լայն ծալքով, որը կոչվում է թիկնոց: Թիկնոցի և իրանի միջև կա ազատ տարածություն՝ թիկնոցային խոռոչ, որի մեջ բացվում են շնչառականարտաթորական օրգաններըսեռական գեղձերը և հետանցքը:Թիկնոցը, իր արտադրած նյութերի շնորհիվ, կարող է կենդանու մեջքի մասում առաջացնել կարծր խեցի, որն ունի պաշտպանական նշանակություն: Խեցին կազմված է կրային երեք շերտից. արտաքին՝ եղջերայինմիջին՝ ճենապակյա, և ներքին՝ սադափե: Տարբեր փափկամարմինների մոտ այդ շերտերը տարբեր կերպ են զարգացած: Որոշ փափկամարմինների մոտ խեցին բացակայում է կամ թույլ է զարգացած և փոքր թիթեղիկի ձևով խրվում է մաշկի մեջ:Գլխի վրա տեղակայված են բերանային անցքը և զգայական օրգանները: 

Փափկամարմինները համարվում են մարդկանց համար սննդի աղբյուր, ինչպես նաև նրանց խեցին օգտագործում են որպես շքեղություն, սադափի, մարգարիտի, վիսոնի, պուրպուրի տեսքով: Այս ամենի հետ մեկտեղ փափկամարմինները համարվում են գյուղանտեսության համար վնասատուներ, իսկ որոշները մարդու համար անմիջական վտանգ են ներկայացնում:Նրանց պատկանող գլխոտանիների դասին ժամանակակից մշակույթում տվել են ծովային հրեշների կարգավիճակ:

Փափկամարմինները բաժանվում են հետևյալ դասերի՝ զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ և փոսապոչայիններ։

ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ

Այն ապրում է ծովի տակՙ խխունջի մեջ: Չի կարելի մարգարիտը պահել շատ խոնավ և չոր վայրերում, ինչպես նաև՝ երկար թողնել արևի տակ։ Իսկ եթե մարգարիտը սփրթնել է, ապա պետք է այն լվանալ աղաջրով և մշակել ածխաթթվի կալցիումով, ապա և՝ եթերով։ Կարելի է նաև լվանալ թույլ օճառաջրով և փայլեցնել աղաթթվում թրջած լաթով կամ խցանածառի փոշով։ Մարգարտի երկարակեցությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում նաև մարգարտյա զարդերը լողանալուց առաջ հանել:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы