Երգացանկ

«Սարդարապատ»

Խոսք` Պարույր Սևակի
Երաժշտություն` Էդգար Հովհաննիսյանի

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Կրկներգ
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից,
Սերունդներ դուք մեզ ճանաչեք
Սարդարապատից:

Կրկներգ

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:

«Քաղհան»

Գարնան գութանը հանեցի,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:


Ամառն եկավ, քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:


Աշնան անի լավ օրեր,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Բամբակ քաղեմ նուբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:


Քաղհան կանեմ հո բարով,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Տոլմա փաթթեմ բիբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:


Բեռնեմ սայլը սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձմեռ հանգիստ օր կանեմ:

«Նուբար»

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական

Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։


Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Արև ցոլաց սարին, քարին,
Նուբար կերթա հանդը վերին։
Ով որ տեսնի իմ Նուբարին,
Չի մոռանա ամբողջ տարին։

Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Նուբար կերթա օրոր-շորոր,
Նուբարի յար կայնե մոլոր,
«Ա՜խ» կքաշե գիշեր ու զօր,
Ու ման կուգա գյուղի բոլոր։

Նուբարի բոյը չինար է.
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

«Գարուն Երևան»

Խոսք՝ Աշոտ Գրաշիի
Երաժշտութիւն՝ Արամ Խաչատուրեանի

Գարուն Երեւան, սիրուն Երեւան,
Վարդեր ես ճամբիս փռում Երեւան.
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ յաւիտեան սիրում Երեւան։

Իմ ժողովրդի վառ աչքերի լոյսն ես Երեւան
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան։

Զուգուել, զարդարուել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել Երեւան,
Հայրենական գարնան գրկում
Ծաղկի՛ր, ծիծաղի՛ր, երգի՛ր Երեւան։

Իմ ժողովրդի վառ աչքերի լոյսն ես Երեւան
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան։

Երգը շրթունքիս, կռիւ գնացի,
Քո կեանքի համար, անվախ կռուեցի,
Կրակ կռուում, կրակ հեռուում,
Պատկերիդ պայծառ, կարօտ մնացի։

Իմ ժողովրդի վառ աչքերի լոյսն ես Երեւան
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան։

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնեան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869Քյոթահիա — հոկտեմբերի 221935[1][2][3][4][5] կամ հոկտեմբերի 211935[6]Փարիզ[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[7]:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы