Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Հայտնի է, որ նա երկար ժամանակ ապրել է Կիլիկիայում, շրջագայել է այլ վայրեր և ծանոթացել ժողովրդի, հատկապես աշխատավոր մարդկանց կյանքին:Ենթադրվում է ,որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ, սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։
Ֆրիկ

Оставьте комментарий