Պիծակ

Հայ մանրանկարչության մեջ հայտնի է 14-րդ դարի առաջին կեսի կիլիկյան մանրանկարիչ Սարգիս Պիծակը։ Հետևորդները բարձր են գնահատել նրա արվեստը։ Հիշատակարաններից պարզվում է, որ Վասպուրականի Աղթամարի Ս. Խաչ վանքում պահված Պիծակի «Արքունական ավետարանը» մի քանի անգամ փրկագնելով հափշտակիչներից, դարձրել էին պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության ավետարանը» պտտում էին հիվանդի շուրջը, նրան վերագրելով հրաշագործ ուժ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы