Կիրակոս Գանձակեցի

Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն Գանձակում. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև Արցախի մի քանի գավառ։Մանուկ հասակում 209-1212 թվականներին ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ մինչև 1215-1216 թվականները։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։1236թվականին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260 թվականին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։Նա պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում  Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։Գանձակեցի մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը,Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է։

Գանձակեցին հայ մատենագրության պատմության մեջ պատվավոր և ուրույն տեղ ունի «Հայոց պատմություն» մեծարժեք պատմագրական երկով։ Գրքի առաջաբանում հեղինակը գրում է. «Որպեսզի սա մեզ համար լինի մահարձան, ոչ թե Աբիսողոմի քարի նմանությամբ, այլ կենդանի»: Պատմությունը բաժանված է երկու հիմնական մասերի, որոնք իրենց հերթին բաժանվում են 65  գլուխների։ Երկը անավարտ է: Առաջաբանը նվիրված է Պատմության գրության հանգամանքներին, իսկ առաջին մասը սկսվում է Գրիգոր Լուսավորչի, Տրդատի և հիմնականում նրանց անունների հետ կապված քրիստոնեության՝ Հայաստանում պաշտոնական կրոն դառնալու կապակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությամբ։Գանձակեցու Պատմության մեջ կարևոր տեղեկություններ կան մոնղոլների մասին՝ նրանց արտաքինի, նիստուկացի, կենցաղային և ազգագրական բնույթի առանձնահատուկ իրողությունների, հոգևոր-բարոյական խառնվածքի և լեզվի վերաբերյալ։ Գանձակեցին պատմա-ճանաչողական կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև ժողովրդի, սոցիալ-քաղաքական ելույթների, աղանդավորական շարժումների, ֆեոդալական և եկեղեցական իշխանությունների գոյավիճակի ու վարքագծի, նրանց առավել ականավոր ներկայացուցիչներից ոմանց ռազմական, քաղաքական, հոգևոր և գիտա-մշակութային գործունեության մասին։ 

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы