Շարադրություն
Կարոտ..ու՞մ ծանոթ չէ այս զգացմունքը: Հայ ժողովրդի հազարավոր մոլորված որդիները դեգերում են օտարության մեջ, աշխատում օտար երկրի համար: Հեռու հեռվում ապրում են նրանք ՝անհագ կարոտով, երազում հայրենի հողի , ջրի և հայոց Մասիսի մասին: Հեռանալով իրենց հայրենիքից , նրանք կտրվում են իրենց մայր հողից և նրանք կարոտից ցամաքում են, որովհետև նրանց այնտեղ ջրող և տնկող չկա: Թողելով իրենց արմատները այնտեղ , նրանք օր ու գիշեր մտածում և երազում են թեկուզ մի անգամ էլ տեսնել հայրենիքի կապույտ երկինքը ,մենավոր բարդիները և հպարտ Մասիսը: Անհագ կարոտը ձգում է դեպի հայրենի երկիրն ու տունը:Որքան էլ օտարության մեջ նրանց լուսավոր ապագա սպասվի, էլի նրանք երանի են տալիս այն օրերին.երբ գտնվում էին հայրենի երկրում, որտեղ նրանք օտար չէին և որտեղ նրանց ծանոթ չէր այն սարսափելի և սրտատանջ կարոտը: Այսօր մեր երկիրը ունի շատ տաղանդավոր մարդիկ, որոնք մնալով իրենց օրրանում, կարող էին հզորացնել երկիրը և բարձր պահել հայ ժողովրդի պատիվը:Բայց այսօր նրանք աշխատում են օտար երկրի համար, իրենց տաղանդը ներդրում են իրենց սեփական աշխատանքի մեջ, որը այսօր մեր երկրում չկա.այդ պատճառով էլ հայերի շնորհիվ օտարներն են հպարտ քայլում, իսկ Հայաստանը մնում է կանգուն:
Оставьте комментарий