Թորոս Ռոսլինն ստեղծագործել է Կիլիկիայում՝ աշակերտել նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին: Ռոսլինի ստորագրությամբ պահպանվել են 7 շքեղ պատկերազարդված մատյաններ, որոնցից 1256 թ-ի «Զեյթունի Ավետարանը» և 1268 թ-ի «Մալաթիայի Ավետարանը» պահվում են Մատենադարանում, 1262 թ-ի «Սեբաստիայի Ավետարանը»՝ Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահում, մնացած երեքը և 1266 թ-ի Մաշտոցը՝ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարանում : Նա հայ գրքարվեստը հարստացրել է բազմաթիվ թեմաներով, վերականգնե: Պահպանվել է Լևոն Գ թագավորի 2 դիմանկար. մեկը՝ պատանեկան տարիքում, մյուսը՝ տիկնոջ՝ Կեռանի հետ: Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են . մասնավորապես «Զեյթունի Ավետարանում» կան ոչ միայն զարդագրեր, այլև մարդագիր «Ե»-ն միավորվում է լուսանցանկարի հետ և, մի ամբողջություն կազմելով, ներկայացնում «Ավետումը»: Ռոսլինի ձեռագրերում պահպանվել են 200-ից ավելի պատկերներ, որոնք բացառիկ արժեք ունեն XIII դարի գեղարվեստական ժառանգության մեջ:
Թորոս Ռոսլին

Оставьте комментарий