Մասնագիտական կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ 12-րդ դարի 60-ականներին արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։
Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր։ Նրա գիրքը կոչվում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է 1184 թվականին։ Նա գրել է նաև ակնաբուժական գիրք, որտեղ նկարագրել է աչքի հիվանդություններրի տեսակները։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (1098-1173 թվականներ) նրան անվանել է բժշկապետ և աստղագետ։ Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունենք։ Նա ծնվել է 12-րդ դարի առաջին կեսի ժամանակահատվածում (մոտ. 1120 թվական)։ Փոքր հասակից սիրել է բժշկությունն ու իմաստության արվեստը։ Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մեկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատվածներ, որոնք պահվում են Մատենադարանում։ Նա տիրապետել է արաբերենին, պարսկերենին և հունարենին:

Оставьте комментарий