Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։Նրա ծննդյան թիվը հայտնի չէ, սակայն, հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ՝ 1213 թվականին, գիտնականները ենթադրում են, որ նա ծնվել 1120-30-ական թվականներին։ Կրթվել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը մեկնել է Կիլիկիա։ Ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում, կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ Նա, տեղի տալով հոգևորականների խնդրանքին, ներկա գտնվեց Անիի եկեղեցական ժողովին։ Զաքարեն անձամբ է դիմավորում Գոշին՝ ասելով․ «Քանի որ դու եկար, այլևս նրանք փույթ չեն»։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետիկում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում)։ Նրա մահից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։
Մխիթար Գոշ

Оставьте комментарий