Հիգիենա

Անձնական հիգիենա, հիգիենային կանոնների ամբողջություն, որոնց կատարումը նպաստում է մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը։ Անձնական հիգիենան ընդգրկում է ընդհանուր հիգիենային կանոնները, որոնք նույնն են ցանկացած տարիքի մարդկանց համար, մտավոր և ֆիզիկական աշխատանքի ճիշտ հաջորդականությունը, ֆիզկուլտուրայով զբաղվելը, լիարժեք սննդի կանոնավոր ընդունումը, աշխատանքի և ակտիվ հանգստի հաջորդականությունը, լիարժեք քունը։

Մարմնի հիգիենա

Նեղ իմաստով անձնական հիգիենան ընդգրկում է մարմնի, սպիտակեղենի, հագուստի, բնակարանի, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ մաքրության պահպանման հիգիենային պահանջները, որոնցից առաջնահերթը մարմնի մաքրության պահպանումն է։ Հաշվված է, որ 1 շաբաթվա ընթացքում մարդու մաշկի մակերևույթի վրա ճարպագեղձերն արտազատում են 100-800 գ մաշկաճարպ, իսկ քրտնագեղձերը՝ 3,5-7 լ քրտինք։ Դրա համար մաշկը պետք է ժամանակին և կանոնավոր լվանալ, այլապես խանգարվում են նրա պաշտպանական հատկությունները և մաշկածածկույթներում մշտապես բնակվող միկրոօրգանիզմների փոխադարձ կապը, ստեղծվում են նպաստավոր պայմաններ թարախածին մանրէների, մակաբույծ սնկիկների և վնասակար այլ միկրոօրգանիզմների բազմացման համար։

Հատկապես հեշտությամբ են կեղտոտվում մարմնի բաց մասերը։ Հաստատված է, որ մաքուր լվացած ձեռքերի վրա բակտերիային կուլտուրան քսելուց 10 րոպե անց բակտերիաների թիվը նվազում է 85%-ով, իսկ չլվացած մաշկի վրա՝ 20 րոպե անց՝ միայն 5%-ով։ Հատկապես շատ բակտերիաներ են հայտնաբերվում եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95%-ը), դրա համար խիստ կարևոր է եղունգների ճիշտ խնամքը և ձեռքերի լավ լվանալը։ Ձեռքերի մաքրությունը պարտադիր պայման է հասարակական սննդի հիմնարկներում աշխատողների, տանը կերակուր պատրաստողների համար։ Պատահական չէ, որ դիզենտերիան անվանում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»։ Անձնական հիգիենայի կանոնները պետք է երեխաներին սովորեցնել վաղ մանկական տարիքից։

Մաշկը մաքրելու հիմնական միջոցները ջուրն ու օճառն են։ Լվացվելու համար օգտագործում են ձեռքի օճառ, գերադասելի է փափուկ ջուրը։ Յուրաքանչյուրը պետք է գիտենա իր մաշկի առանձնահատկությունները (չոր, ճարպոտ, բնականոն) և դա հաշվի առնի այն խնամելիս։ Ցանկալի է ցնցուղ ընդունել ամեն օր, հատկապես աշխատանքից հետո՝ կապված մաշկի կեդտոտման և ուժեղ քրտնարտադրության հետ։ Նույնը խորհուրդ է տրվում նաև քրտնոտությամբ տառապող մարդկանց։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 37-38 °C-ից ոչ բարձր։ Եթե բնակարանը զուրկ է ջրամատակարարումից և ցնցուղային հարմարանքներից, ապա տաք ջրով և օճառով պետք է լվանալ մարմնի բաց մասերը, անութային փոսերըկաթնագեղձերի տակի մաշկը և հաճախակի փոխել սպիտակեղենը։ Լողասենյակում կամ բաղնիքում օճառով և սպունգով լողանալն անհրաժեշտ է շաբաթը 1 անգամից ոչ պակաս։

Մազերը լավ է լվանալ փափուկ ջրով։ Կոշտ ջրին ավելացնել բորակ կամ կերակրի սոդա (5-6 լ ջրին՝ 1-2 թեյի գդալ)։ Ճարպոտ կամ չոր մազերը պահանջում են հատուկ խնամք։ Բերանի խոռոչի խնամքը նպաստում է ատամների պահպանմանը, ներքին օրգանների շատ հիվանդությունների կանխարգելմանը։ Ատամները հարկավոր է լվանալ ամեն օր առավոտյան, իսկ ուտելուց հետո բերանը ողողել։ Բերանի տհաճ հոտի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ատամների ոսկրափուտի սկզբնական ձևերը հայտնաբերելու, ատամի քարերը հեռացնելու և բերանի խոռոչն առողջացնելու հետ կապված այլ միջոցառումների համար հարկավոր է տարին 2 անգամից ավել գնալ բժշկի:

Մաշկը մաքրելու հիմնական միջոցները ջուրն ու օճառն են։ Լվացվելու համար օգտագործում են ձեռքի օճառ, գերադասելի է փափուկ ջուրը։ Յուրաքանչյուրը պետք է գիտենա իր մաշկի առանձնահատկությունները (չոր, ճարպոտ, բնականոն) և դա հաշվի առնի այն խնամելիս։ Ցանկալի է ցնցուղ ընդունել ամեն օր, հատկապես աշխատանքից հետո՝ կապված մաշկի կեդտոտման և ուժեղ քրտնարտադրության հետ։ Նույնը խորհուրդ է տրվում նաև քրտնոտությամբ տառապող մարդկանց։

Հագուստի հիգիենա

Անձնական հիգիենայում կարևոր տեղ են գրավում ներքնաշորի, հագուստի մաքրությունը, գուլպաները (կիսագուլպաները) ամեն օր փոխելը՝ հատկապես գերքրտնոտության ժամանակ։ Մարմնի և հագուստի մաքրությունն անիմաստ է դառնում, եթե բնակարաններում, խոհանոցում և արտադրությունում չեն պահպանվում հիգիենայի կանոնները։

Ընտանիքում յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում ունենալ առանձին անկողին, առանձին երեսսրբիչ և ցամքոց։ Խորհուրդ է տրվում քնել գիշերանոցով (ննջազգեստ)։

Այս բոլոր հիգիենային միջոցառումներն անհրաժեշտ են ամեն օր, սակայն խիստ կարևոր են դառնում այնպիսի դեպքերում, երբ ընտանիքում որևէ մեկը հիվանդանում է, քանի որ հիգիենային պահանջների խախտումները բացասաբար են անդրադառնում հիվանդին շրջապատողների՝ հատկապես երեխաների առողջության և աշխատունակության վրա։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы