Սկզբնական կրթությունը ստացել է Անիի դպրոցում, այնուհետև ուսանել է Կ. Պոլսում։ Հորեղբոր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը։ 1045 Բյուզանդական կայսրը նրան շնորհում է մագիստրոսի տիտղոս, 1048 թ.-ին նշանակում Հարավային Հայաստանի և Միջագետքի կուսակալ։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, թույլ չի տալիս, որ զինվորները խոշտանգեն աղանդավորներին, սպանեն կամ աղվեսադրոշմով խարանեն նրանց։ Լինելով բարձրաստիճան բյուզանդական պաշտոնյա՝ շարունակել է սերտ կապեր պահպանել հայ իրականության հետ, նշանակալից դեր խաղացել Հայաստանի կյանքում։Նա եղել է ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը։ Հիմնել է դպրոց-ճեմարան, դասավանդել ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա և այլն։ Նրա նախաձեռնությամբ կառուցվել է Բջնիի Սբ. Աստվածածին վանքը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին և այլ կոթողներ։ Ունեցել է հետաքրքրասիրությունների լայն շրջանակ՝ հին հունական և հայկական դիցաբանություն, փիլիսոփայություն ու աստվածաբանություն, ճշգրիտ գիտություններ, պատմություն, գրականություն, արվեստ։
Գրիգոր Մագիստրոս

Оставьте комментарий