Ճգնաժամ (հին հուն․՝ κρίσις — որոշում, շրջադարձային կետ), հեղաշրջում, անցումային վիճակ, ճեղք, իրավիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, որի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամը ի հայտ է բերում թաքնված հակասություններ և անհամաչափություններ։ Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։ Կարող է դիտվել որպես ֆենոմեն (անիրական մի բան), տնտեսական գործոն (գործունեության պայման), քաղաքական, սոցիոլոգիական, տնտեսական կատեգորիա։

Տնտեսական ճգնաժամ

Տնտեսական ճգնաժամ առաջանում է, երբ խախտվում է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը։ Մրցակցության վրա հիմնված տնտեսության դեպքում արդյունավետ սեփականատերերի զանգվածային ընտրություն է կատարվում։ Ճգնաժամը կարող է նորացնել գաղափարական, քաղաքական պայմանները և այլն։

Ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ.

  • որպես գործողության արդյունք տեղի է ունենում վնաս,
  • նախորդ մոդելի գործողության անհնարին շարունակությունը,
  • հետաձգվում է որոշման ընդունումը,
  • առաջանում է թարմացնելու հնարավորույթուն։

Ֆինանսական ճգնաժամ

Ֆինանսական ակտիվների կտրուկ արժեզրկումը հանգեցնում է «տնտեսության գերտաքացմանը». մի իրավիճակ, երբ ֆինանսական կապիտալի աճը զգալիորեն առաջ է բերում իրական կապիտալի աճ։

Էներգետիկական ճգնաժամ

Ռեսուրսների սահմանափակությունը, նոր ավանդների ավելացման աճող տեխնոլոգիական բարդությունները, ռիսկերի աճը բերում են վառելիքի և էներգիայի աճին։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы