Ծնվ. 1346թ., Թմուկ ամրոց, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառ:
Մահ. 27.12.1409թ., Տաթևի վանք:Եղել է Աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, մանրանկարիչ, եկեղեցական գործիչ:Սովորել է
Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն:Նա ձեռնադրել է գլխավորել Ապրակունյաց դպրոցը, ապա՝ Տաթևի համալսարանը (1390-ից մինչև մահը):Նա ուսուցանել է ավելի քան 300 աշակերտի, որոնցից են Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցինկ և ուրիշներ: Նա պաշտպանել է «երկակի ճշմարտության» սկզբունքը, սահմանազատել հավատի և գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները։
Իմացաբանության և տրամաբանության հարցերում ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն մերժել է բնածին գաղափարների և առաքինությունների ուսմունքը, ընդունել մտածողության ածանցվածությունը բնությունից:
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն ընդհանուր հասկացությունների բնույթի հարցը լուծել է նոմինալիզմի դիրքերից՝ հօգուտ եզակի իրերի առաջնլուծն՝ ընդհանուր հասկացությունները համարելով լոկ իրերի անուններ: Հոգին և մարմինը առաջանում են միաժամանակ և զարգանում փոխկապակցված: Հասարակական ներդաշնակությունը խախտում են աղանդավոր, շարժումները։
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն մեծ տեղ է հատկացրել աշխատանքի, արժեքի, գնի, շահույթի և այլ կատեգորիաների ուսումնասիրությանը: Մարդկանց բնական հավասարության սկզբունքի խախտումը, ըստ նրա, առնչություն չունի Աստծու սահմանած կարգի հետ, այն մարդու չար կամքի դրսևորումն է:Նա հայտնի է եղել նաև որպես մանրանկարիչ:
Գրիգոր Տաթևացի

Оставьте комментарий