Շարքն ունի բնաբան՝ «Սիրում եմ հայրենիքս, բայց արտասովո՜ր սիրով…», որը «Հայրենիք» բանաստեղծության առաջին տողն է։
Բովանդակություն
- «Որպես Լայերտի որդին, որպես»
- «Այնպես անխինդ են և նման լացին»
- «Իջնում է գիշերն անգութ ու մթին»
- «Հայրենիքում իմ արնաներկ»
- «Դու հպարտ չես, իմ հայրենիք»
- «Մշուշի միջից, — տեսի՜լ դյութական»
- «Կարծես թե դարձել եմ ես տուն»
- «Այստեղ է լացել իմ մայրը»
- «Քեզ կմնա միշտ օտար»
- Վյաչեսլավ Իվանովին («Վարթավառի վարդերը վառ»)
- «Մի՞թե վերջին պոետն եմ ես»
- «Հիշում եմ՝ ինչպես այն ուշ»
- «Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված»
- «Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց»
- Արարատին («Երկնասլաց ու թեթև»)
- «Չեմ դավաճանի իմ Նվարդին»
- «Երկիր Նաիրի, երազ հեռավոր»
- «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»
«Երկիր Նաիրի», շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։ 1910-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, 1915 թվականին, երբ Թուրքերը արեցին մեծ եղեռն, Տերյանը կանգնեց իր ժողովրդի կողքին և գրեց նրանց ցավի ու ապրումների մասին։ «Օ՜, հայրենիք դառն ու անուշ»,- ասում է նա խոնարհվելով իր ժողովրդի սրբազան հիշատակի առջև։ Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը և այդ պատճառով էլ օգտագործել է եգիպտական բուրգերի և Փյունիկիխորհրդանիշները. բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի։ Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։
Երկիր Նայրի բ. Շարքը արաջացնում են ավելի շատ հայրենասիրություն: Ինձ ավելի շատ դուր եկավ կարծես թե դարձել եմ ես տուն բանաստեղծությունը
Оставить комментарий