- Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Ամենաէլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենա հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում ամենա վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է( օձաձկան) չափերից:Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
- Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռների զանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթնակետը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթանման ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես թագավորների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել անտառային աղետներից:Նրա հարավ արևմուտքիլանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթնամոտ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
- Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով: ժամանակի մեքենա
4Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:6 Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: 1Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: 3Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է:5 Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև:2 Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:
115.Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշիհիման վրա է կազմվել յուրաքանչյուրխումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:
117.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժեր,տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր:
Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ
Գ. Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ
Դ. Աստղեր,արկղներ,վագրեր,անգղներ, սանրներ
Ե. Ծովածոցեր, սուզանավեր,դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր:
Զ. Քարտաշներ, գրագրեր,լեռնագործներ, բեռնակիրներ:
է. Մարդիկ,կանայք:
Оставьте комментарий